česky  հայերեն  english 

մանրամաս փնտրել
Article notification Print Decrease font size Increase font size

Շենգենյան վիզայի դիմում-հայտերի անհատական հերթագրման համակարգ

Շենգենյան վիզայի դիմում-հայտերի հերթագրման համակարգը հաշվի է առնում ժամանման նպատակը և հնարավորություն է տալիս խմբային հերթագրումների՝ դիմումատուների հատուկ կատեգորիաների համար:

Հերթագրման համար անհրաժեշտ է համապատասխան ձևաչափով էլեկտրոնային նամակ ուղարկել ստորև նշված էլեկտրոնային փոստի հասցեներից մեկին` համաձայն ձեր գործառույթի նպատակի:

           

            Նպատակներ՝ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ / ԱՆՁՆԱԿԱՆ ԱՅՑ / ԱՅԼ,

Yerevan.Schengen@mzv.gov.cz

 

            Նպատակներ՝ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆ / ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ (+ մասնակցություն կրթական նախագծերի) / ՍՊՈՐՏ / ՄՇԱԿՈՒՅԹ,

Yerevan.Academy@mzv.gov.cz

 

Նպատակներ՝ ԲԻԶՆԵՍ / ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑ / ԱՇԽԱՏԱՆՔ,

Yerevan.Business@mzv.gov.cz

 

Նպատակ՝ ՀՐԱՎԵՐ (եթե հրավերը հաստատված է Չեխիայի Հանրապետության միգրացիոն վարչության կողմից)։

Yerevan.Invitation@mzv.gov.cz

 

 

Էլեկտրոնային փոստի պահանջները՝

Էլեկտրոնային նամակի «վերնագիր» բաժինը պետք է պարունակի միայն անձնագրի համարը. այլ տեքստ կամ ավելորդ նիշ չի կարող ներառվել (տես ստորև հերթագրման էլեկտրոնային նամակի նմուշը)։

 

Նամակը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը՝

Անուն ազգանուն

Ծննդյան ամսաթիվ DD.MM.YYYY ձևաչափով

Ճամփորդության նպատակ (նշեք միայն մեկ հիմնական նպատակ)

Հեռախոսահամար

 

Էլեկտրոնային նամակի լեզուն պետք է լինի չեխերեն կամ անգլերեն։

Էլեկտրոնային նամակը չպետք է պարունակի որևէ այլ տեքստ կամ նիշ (տես ստորև ներկայացված հերթագրման էլեկտրոնային նամակի նմուշը):

 

Եթե վիզայի համար դիմում-հայտ է ներկայացնում ամբողջ ընտանիքը (մայր, հայր, անչափահաս երեխաներ՝ մինչև 18 տարեկան), նամակի «վերնագիր» բաժինը պետք է ներառի ընտանիքի բոլոր անդամների անձնագրերի համարները։ Ընտանիքի բոլոր անդամները նույնպես պետք է նշված լինեն էլեկտրոնային նամակի տեքստում:

 

Էլեկտրոնային նամակի հավելվածները՝

Բոլոր գործառույթների համար պահանջվում է անձնագրային տվյալների էջի սկան:

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ, ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ (+ուսումնական նախագծերի մասնակցություն), ՍՊՈՐՏԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԲԻԶՆԵՍԻ, ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ, ԱՇԽԱՏԱՆՔԻ և ՀՐԱՎԵՐԻ դեպքում անհրաժեշտ է նաև կից ներկայացնել ժամանման նպատակը հաստատող փաստաթղթի սկան։ ՀՐԱՎԵՐԻ  դեպքում անհրաժեշտ է կցել նաև հրավերը, որը հաստատված է Չեխիայի Հանրապետության միգրացիոն վարչության կողմից:

 

Բոլոր հավելվածները պետք է լինեն միայն PDF ձևաչափով: Պետք է հետևել մեկ փաստաթուղթ-մեկ ֆայլ սկզբունքին (բոլոր փաստաթղթերը պետք է սկանավորվեն առանձին, ոչ թե մեկ ֆայլում):

 

Կարևոր պայմաններ`

  • Յուրաքանչյուր անձ կարող է դիմել հերթագրման համար միայն մեկ էլեկտրոնային փստի հասցեով։ Սա նշանակում է, որ անհատի/ընտանիքի հերթագրման դիմում-հայտը կարող է ներկայացվել միայն մեկ անգամ։ Միևնույն անձի/ընտանիքի մի քանի դիմում-հայտերը, որոնք ներկայացված են տարբեր էլեկտրոնային փոստի հասցեներով, մերժվելու են: Սա նշանակում է՝ անհատը/ընտանիքը կարող է  դիմում-հայտ ներկայացնել մեկ անգամ։
  • Ընտանիքը կարող է միասին դիմել մեկ էլեկտրոնային նամակով՝ նույն էլեկտրոնային փոստի հասցեից: Եթե երեխաներին (մինչև 18 տարեկան անչափահասներ) նույնպես վիզա է հարկավոր, նրանք ավտոմատ կերպով  հանդիպման օր են ստանում են իրենց ծնողների հետ միասին: Հետևաբար, ծնողները և երեխաները (մինչև 18 տարեկան անչափահասներ) հերթագրման համար կարող են օգտագործել նույն էլեկտրոնային փոստի հասցեն:

 

Խմբերի հերթագրումներ (մինչև 25 հոգի)՝

Ոչ տուրիստական խմբերի (օրինակ՝ պաշտոնական պատվիրակություններ, սպորտային թիմեր, արվեստագետների խմբեր և այլն) խմբային հերթագրումների համար խնդրում ենք օգտագործել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեն`

yerevan.group@mzv.gov.cz

 

Այս դեպքում հերթագրման համար անհրաժեշտ է  էլեկտրոնային նամակի «վերնագիր» բաժնում ավելացնել բոլոր անձանց ճամփորդական փաստաթղթերի համարները, իսկ էլեկտրոնային նամակի տեքստը պետք է պարունակի վերը նշված բոլոր տեղեկությունները բոլոր դիմումատուների համար: Կից պետք է լինեն անձնագրային տվյալների էջերի սկան տարբերակները և ժամանման նպատակը հաստատող փաստաթուղթ բոլոր հերթագրված անձանց ցուցակով:

 

Խմբի առավելագույն քանակը՝ 25 հոգի։

 

Խնդրում ենք նկատի ունենալ՝ զբոսաշրջության, այցելությունների, բիզնեսի և աշխատանքի նպատակների դեպքում միշտ պետք է հերթագրվել անհատական:

 

ՎԵՐՈՆՇՅԱԼ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԵՐԹԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆԱՄԱԿԸ ԱՎՏՈՄԱՏ ԿԵՐՊՈՎ ԿՋՆՋՎԻ։

 

Ո՞րն է հաջորդ քայլը։

Եթե դուք հետևում եք վերը նշված բոլոր պահանջներին, ապա կստանաք հանդիպման ամսաթվով պատասխան նամակը 7 աշխատանքային օրվա ընթացքում։  Պատասխան նամակը կստանաք այն էլեկտրոնային փոստի հասցեին, որով կատավել է հերթագրումը։ Վիզայի դիմում-հայտը ներկայացնելու համար հաստատված հերթագրումների քանակը և հաստատված օրերը կարգավորվում են Երևանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան հյուպատոսական բաժնի կարողությունների համապատասխան: Դիմում-հայտերի ժամկետային սահմանափակումները ֆիքսված են և պետք է հարգվեն դիմումատուների կողմից: Ուշ ներկայանալու և նախապես չտեղեկացնելու դեպքում վիզայի դիմում-հայտը չի ընդունվի։

 

Վիզայի դիմում-հայտերի հերթագրման օրերը՝

Վիզայի դիմում-հայտերի հերթագրումները վերը նշված ձևով տեղի են ունենում ամեն ամսվա 15-ին և 30-ին (փետրվարին հերթագրումները տեղի են ունենում այդ ամսվա 15-ին և ամսվա վերջին օրը)՝ ՀՀ տեղական ժամանակով ժամը 20:00-ին: Հերթագրումը միշտ սկսվում է նույն ժամին:

 

 

ՀԵՐԹԱԳՐՈՒՄՆ ԱՆՎՃԱՐ Է։

 

ՇԵՆԳԵՆՅԱՆ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԱՅՑԻՑ ՈՉ ՇՈՒՏ, ՔԱՆ 6 ԱՄԻՍԸ և ՈՉ ՈՒՇ, ՔԱՆ 15 ՕՐԸ։

 

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼ, ՈՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՉԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՅԼ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ։