Չեխիայի Հանրապետության դեսպանություն Երևանում

česky  հայերեն  english 

մանրամաս փնտրել
Article notification Print Decrease font size Increase font size

Լեհաստանի դեսպանությունը ստանձնում է Չեխիայի մուտքի արտոնագրեր տրամադրելու գործառույթը

Երևանում Չեխիայի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ 2014 թ- ի հունվարի 10-ից Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը ստանձնում է Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նաև Հայաստանում օրինական բնակվող երրորդ երկրների քաղաքացիներին, Չեխիայի Հանրապետության մուտքի արտոնագրեր տրամադրելու գործառույթը:

Չեխիան Սլովենիայից և Սլովակիայից հետո երրորդ երկիրն է, որի մուտքի արտոնագրեր տրամադրելու գործառույթը իրականացնում է Լեհաստանը:

Գործառույթը վերաբերում է միայն Շենգեն` C տեսակի արտոնագրերին, որոնք թույլ են տալիս 180 օրվա ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով գտնվել Շենգեն գոտում: Բացառություն են կազմում Ազգային` D տեսակի արտոնագրերը:

Վերոհիշյալի առնչությամբ` 2014 թ-ի հունվարի 10-ից Հայաստանի քաղաքացիները, ովքեր մեկնում են Չեխիայի Հանրապետություն մինչև 90 օր ժամանակահատվածով, պետք է արտոնագրային դիմումը ներկայցնեն Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունում, այլ ոչ թե Թբիլիսիում Չեխիայի Հանրապետության դեսպանությունում:

Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագրի հայերեն տեքստը կարելի է գտնել հետևյալ կայքէջում` http://www.mfa.am/u_files/file/EU_AM_VFA_am.pdf

Ի տարբերություն Շենգենյան կանոնագրքով նախատեսված կանոնների սույն համաձայնագրով մի շարք դյուրացումներ են շնորհվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր դիմում են Շենգեն` C տեսակի վիզաների համար: Մասնավորապես`

· Արտոնագրային դիմումի համար պահանջվող փաստաթղթերի քանակի կրճատում (հոդվ. 4):

· Բազմակի մուտքի վիզաների տրամադրման կարգի դյուրացում (հոդվ. 5):

· Շենգեն տեսակի վիզայի դիմումների հետ կապված ձևակերպումների համար գանձվող վճարի նվազեցում` 60-ից 35 եվրոյի, ինչպես նաև արտոնագրային վճարից ազատված անձանց կատեգորիաների ընդլայնում (հոդվ. 6):

· Վիզայի դիմումի վերաբերյալ որոշում ընդունելու ժամկետի կրճատում (հոդվ. 7):

· Դիվանագիտական անձնագրեր ունեցող անձինք կարող են մուտք գործել, դուրս գալ և տարանցել անդամ պետությունների տարածքներով` առանց վիզաների (հոդվ. 10):

Միաժամանակ սկսած 2014 թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը:

Կապ Երևանում Լեհաստանի Հանրապետության Դեսպանության հետ`

Հասցե` Հանրապետության 44 ա, 0010 ԵՐԵՎԱՆ
Հեռ. (+374) 10 54 24 91
Ֆաքս. (+374) 10 54 24 96, 54 24 98
Էլ.փոստ. erewan.amb.sekretariat@msz.gov.pl

Աշխատանքային ժամերը` 9.00 - 17.00 տեղական ժամանակով (ժամի տարբերությունը
լեհականի հետ + 2 ժամ ամռանը, + 3 ժամ ձմռանը )

Արտոնագրերի հարցերով քաղաքացիների ընդունելությունը
հյուպատոսական բաժնի հեռախոսահամարը` (+374) 10 54 24 97

 

Երևանում Չեխիայի Հանրապետության դեսպանությունը չի տրամադրում հյուպատոսական ծառայություններ, բացի ցանկացած աջակցություն Չեխիայի քաղաքացիների կարիքների, կյանքի կամ առողջության վտանգի դեպքում: