Երևանում Դեսպանություն

english  հայերեն  česky 

մանրամաս փնտրել

Article notification Print Decrease font size Increase font size

Չեխիայի Հանրապետության Կարլովի Վարի երկրամասի պատվիրակությունը ՀՀ Վայոց ձորի մարզում

Ս/թ օգոստոսի 20-22-ը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հյուրընկալել էր Չեխիայի հանրապետության Կարլովի Վարի երկրամասի պատվիրակությունը, նահանգապետ Յոզեֆ Նովոտնի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նահանգապետարանի աշխատակցուհի Լիդիա Ստրասկան և Կարլովի Վարիի քաղաքապետ Պետր Կուլհանեկին:

Ջերմուկի քաղաքապետարանում Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և Կարլովի Վարի երկրամասի նահանգապետ Յոզեֆ Նովոտնիի մասնակցությամբ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը և Կարլովի Վարիի քաղաքապետ Պետր Կուլհանեկին ստորոգրեցին երկու քաղաքների միջև համագործակցության պայմանագիր: Իսկ Ջերմուկի ,,Օլիմպիա,, առաողջարանում կայացավ կլոր սեղան քաղաքի առողջարանների և հանքային ջրի գործարանների ղեկավարների մասնակցությամբ: Կլոր սեղանից հետո հյուրերը եղան հանքային ջրերի արտադրության զբաղվող գործարաններում:

Այնուհետև Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ կլոր սեղան, որին մասնակցում էին նաև մարզպետի տեղակալները, խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարները: Հանդիպմանը քննարկվեց մարզային և նահանգային մակարդակներում հետագա համագործակցության հարցեր:Հանդիպման ավարտին Վայոց ձորի մարզպետն ու Կարլովի վարի նահանգապետը նվերներ փոխանակեցին:

Օրվա վերջում մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին Նորավանք և եղան Արենի գյուղի ,,Արենի,, գինու գործարանում և համտեսի սրահում ծանոթացան գործարանի արտադրած գինու տեսականուն:

Օգոստոսի 22-ին հյուրերը եղան Ծիծեռնակաբերդում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ինստիտուտ-թանգարանում, Գաֆեջյան արվեստի կենտրոնում և Մատենադարանում:

Չեխական պատվիրակությանը նույն օրը հյուրընկալեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը:

Մեկնելուց առաջ պատվիրակության հետ հանդիպում ունեցավ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

http://vdzor.gov.am