Երևանում Դեսպանություն

հայերեն  english  česky 

մանրամաս փնտրել

Article notification Print Decrease font size Increase font size

Քննարկվեցին Հայաստանի եւ Չեխիայի միջեւ ապակենտրոնացված համագործակցության խորացման հարցեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ Արմավիրի եւ Վայոց ձորի մարզպետներ Աշոտ Ղահրամանյանն ու Էդգար Ղազարյանը:

 

Քննարկվեցին Հայաստանի եւ Չեխիայի միջեւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության զարգացման հարցեր: Նշվեց, որ երկու երկրները կարեւորում են այս ձեւաչափով փոխգործակցության խորացումը: ՀՀ Նախագահի` վերջերս Չեխիա կատարած այցի շրջանակում ստորագրվել են նաեւ գործընկեր տարածաշրջանների միջեւ համագործակցության համաձայնագրեր, որոնք, ըստ զրուցակիցների, լավ հիմք են ստեղծում ապակենտրոնացված փոխգործակցության հետագա խորացման համար:

Փոխվարչապետը դրական գնահատեց Արմավիրի եւ Վայոց ձորի մարզերի համագործակցությունը Չեխիայի գործընկեր տարածաշրջանների հետ` նկատելով, որ միջտարածաշրջանային եւ միջհամայնքային կապերը նպաստում են ինչպես երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ բարեկամ ժողովուրդների միջեւ շփումների ակտիվացմանը: Մարզպետները ներկայացրեցին գործընկեր տարածաշրջանների հետ համագործակցության խորացման հնարավորություններն ու առաջիկա ծրագրերը:

Չեխ դիվանագետը նաեւ տեղեկացրեց, որ Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակում նախաձեռնվել է տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման հարցերին վերաբերող սեմինարների շարք, որոնցից հերթականը մայիսին նախատեսվում է անցկացնել Երեւանում: Դիվանագետը նշեց, որ պատրաստ են նաեւ հաշվի առնել հայկական կողմի առաջարկները` քննարկվելիք թեմաների վերաբերյալ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Տարածքային կառավարման նախարարությունն այդ հարցում կաջակցի կազմակերպիչներին:

http://www.mta.gov.am/hy/