česky  հայերեն  english 

մանրամաս փնտրել
Article notification Print Decrease font size Increase font size

Պատասխան` արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի հարցապնդում Չեխիայի Հանրապետության դիրքորոշումը Ռ. Սաֆառովի դեպքի վերաբերյալ

(This article expired 30.09.2016.)

Արձանագրություն պատգամավորի Ռոբին Բոհնիշի հանձնելու այդ հարցում, Նախագահական ներում և փառաբանություն ադրբեջանցի սպան Ռ. Սաֆառովի, որը 2004 թ. ՆԱՏՕ-ի լեզվի դասընթացների ժամանակ Հունգարիայում սպանել Է քնած ժամանակ իր հայ գործընկերոջը Գ. Մարգարյանին:

Պատգամավորերի բանավոր հարցապնդում 45-րդ նիստի հանդիպման Պատգամավորերի պալատի, 6.9.2012թ

 

 

Պատգամավոր Ռոբին Բոհնիշ:

Հարգելի պարոն փոխվարչապետ, կցանկանայի իմանալ Ձեր տեսակետը, ուստի  նաև Արտաքին գործերի նախարարության տեսակետըհետևյալի վերաբերյալ: Դատապարտյալսպա Ռամիլ Սաֆարովը Հունգարիայից արտահանձնվեց Ադրբեջան և նրան անմիջապես ներում շնորհվեց, շնորհվեց մայորի կոչում և նա մեծարվեց նրա կատարած այլանդակ հանցագործության: Հնարավորին պնդում եք, որ  խնդիրն առնչվում է միայն Հուգարիայի կառավարությանը, Ադրբեջանին և Հայաստանին, որի քաղաքացի՝ ևսբանակիսպա, 2004թ. զոհ է դարձել դաժան կատարված սպանության: Իմ կարծիքով իրավացի է, որ Եվրամիությունը, ներառյալ Չեխիայի Հանրապետության պետությունը, հստակ դիրքորոշում ունենան տվյալ հարցի առնչությամբ: Փաստ է, որ Ադրբեջանը և Հայաստանը մասնակցում են Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրին և մենքշահագրգռված ենք, որպեսզիՂարաբաղյան հակամարտության շուրջխաղաղ բանակցայի նգործընթացըշարունակվի: Մտահոգություն ունեմ, որ Հունգարիայի աննախադեպ խայտառակ  որոշմամբ և հատկապես՝  ադրբեջանական կողմիանբարիշտ գործողությունների արդյունքում այդ գործընթացը վտանգված է, և հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի այն վերականգնելու համար: Շնորհակալություն:

 

Փոխվարչապետ և Արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգ:

Այո: Չեխիայի Հանրապետությունն այս տվյալ հարցում Հայաստանի կողմն է: Ձեր նկարագրած քայլերը վնասում են ղարաբաղյան հակամարտության կողմերի միջևվստահությունն ամրապնդելու միջազգային հանրության ջանքերին, թուլացնում խաղաղբանակցությունների գործընթացը և, ի վերջո՝ վնասում Ադրբեջանին: Սաֆարովը դատապարտված մարդասպան է, սպանությունը մնում է սպանություն, և այն, ինչ տեղի ունեցավ, ծաղրանք էզոհվածի հարազատների, արդարության և իրավունքի գերակայության սկզբունքների հանդեպ: 

Չեխիայի պետությունն այս պահին հայրատարությամբ հանդես չի գա: Սակայն, մեր դիրքորոշման և զորակցության մասին արդեն տեղեկացրել ենք Հայաստանի  դեսպանին: Մենք խորապես մտահոգված ենքԱդրբեջանի կառավարության քայլերով, որի մասին տեղեկացրել ենք նաև իրենց՝ Պրահայի դեսպանության միջոցով: 

Չեմ կարծում, որ սա միայն Հունգարիայի, Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների հարցն է: Դրա մասին է վկայում միաջազգային հանրության արձագանքը: Ողջ միջազգային հանրությունը խորապես մտահոգված է հատկապես Ադրբեջանի գործողություններով: Ադրբեջանի հեղինակությունը և իմիջը խիստ վնասված են: Այդ հարցին վաղն անդրադառնալու են ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները Նիկոսիայում կայանալիք ոչ-պաշտոնական հանդիպման շրջանակներում: 

Ես համաձայն եմ Ձեզ հետ, որ այս դեպքը վնասում է երկու կողմերի միջև վստահության ամրապնդմանը: Դրականն այն է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը վերահաստատել է Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու իր ցանկությունը: Այժմ կարևոր է կանխել իրավիճակի հետագա սրացումը: Չեխիայի Հանրապետությունը սատարում է կողմերի միջև բանակցությունների ճանապարհով Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքների շարջանակներում: