česky  հայերեն  english 

մանրամաս փնտրել
Article notification Print Decrease font size Increase font size

Հայաստանի երեխաները Լիդիցեի մանկական 41րդ ցուցահանդեսի հաղթողների թվում են

(This article expired 24.05.2014.)

ԼԻԴԻՑԵ. – Այս տարի Հայաստանի փոքրիկ նկարիչները մեծ հաջողությամբ ներկայացան Լիդիցեի միջազգային ավանդական մանկական ցուցահանդեսում։ Ընդհանուր առմամբ Հայաստանից ներկայացվել էր 440 աշխատանք։

Դիլիջանի մանկական գեղարվեստի դպրոցի 13ամյա սանուհի Էսմա Ալիխանյանը  ստացել է  Լիդիցեի վարդ անհատական մեդալը։ Նույն մեդալին արժանացել է նաևԴիլիջանի մանկական գեղարվեսի դպրոցը՝ Սերյոժա Արզումանյանի (12 տարեկան),  Գոռ Ղազարյանի (12 տարեկան), Լիա Ղազարյանի (12 տարեկան), Միլենա Մարտիրոսյանի (13 տարեկան) և Աննա Հովհաննիսյանի (10 տարեկան) նկարների հավաքածուի համար։ 

Խրախուսական պատվոգրեր են ստացել Ղազախից  7-ամյա Գագիկ Ալեքսանյանը, Ներքին Գետաշենից Նոնա Հակոբյանը (11  տարեկան), Երևանից Էդիկ Մեսրոպյանը (16 տարեկան), Միքայել Աստվածատրյանը (10 տարեկան), Նարե Հարությունյանը (14 տարեկան)։ 

Ինչպես իր ելույթում նշել է Լիդիցեի ցուցասրահի ղեկավար ու միջազգային մանկական ցուցահանդեսի համակարգող  Իվոնա Կասալիցկան, ցուցահանդեսին ընդհանուր առմամբ ներկայացված է եղել 24 485 աշխատանք աշխարհի 68 երկրներից։  Ցուցադրության համար ընտրվել է 1 391 աշխատանք, որոնցից 269 ստացել են գլխավոր՝ Լիդիցեի վարդ մեդալներ, որոնցից  122ը տրվել է  արտասահմանից ստացված աշխատանքներին ու դպրոցներին։ Սովորականի նման ամենամեծ մասնակցությունն ունեցել են Հոնգ Կոնգի, Լատվիայի, Ռուսաստանի, ՈՒկրաինայի և Թուրքիայի գեղարվեստի դպրոցները։  Այս տարի անակնկալ ակտիվություն է ցուցաբերել նաև Հայաստանը։  

իդիցեի ցուցահանդեսը 4-16 տարեկան ստեղծագործողների համար է՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, խեցեգործություն։ Այս տարվա ցուցահանդեսն անցավ ,,Իմ երկրի ժողովրդի ավանդույթուներն ու ժառանգությունը,, թեմայով։  Դրա ավարտական ակորդը կլինի մայիսի 29ին, երբ պաշտոնապես Լիդիցեի ցուցասրահում կներկայացվեն հաղթած բոլոր աշխատանքները։  Ավանդաբար դրան մասնակցում են բազում պետական ու քաղաքական գործիչներ, դեսպաններ և անշուշտ Չեխիայի տարբեր  շրջաններից եկած դպրոցականներ։ 

Չեխիայի մեդալակիրներն իրենց պարգևները կստանան տեղում, իսկ դրսի պարգևները սովորաբար փոխանցվում են տվյալ պետությանդեսպանատան միջոցովիդիցեի ցուցահանդեսը 4-16 տարեկան ստեղծագործողների համար է՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, խեցեգործություն։ Այս տարվա ցուցահանդեսն անցավ ,,Իմ երկրի ժողովրդի ավանդույթուներն ու ժառանգությունը,, թեմայով։  Դրա ավարտական ակորդը կլինի մայիսի 29ին, երբ պաշտոնապես Լիդիցեի ցուցասրահում կներկայացվեն հաղթած բոլոր աշխատանքները։ 

Ավանդաբար դրան մասնակցում են բազում պետական ու քաղաքական գործիչներ, դեսպաններ և անշուշտ Չեխիայի տարբեր  շրջաններից եկած դպրոցականներ։  Չեխիայի մեդալակիրներն իրենց պարգևները կստանան տեղում, իսկ դրսի պարգևները սովորաբար փոխանցվում են տվյալ պետությանդեսպանատան միջոցով

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շուտով Հայաստան է մեկնելու Չեխիայի մշակույթի նախարար   Յարմիլա Հանակովան, չի բացառվում, որ հենց նա էլ Հայաստանում հանձնի հայ փոքրիկ նկարիչների արժանի պարգևները։

ՕՐԵՐ Եվրոպական ամսագիր

Orer.eu